ArmLur.am-ի տեղեկություններով, այսօր` 17:00-ին, տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ: Մեր տեղեկություններով, հենց այսօր էլ քվեարկության միջոցով վարչությունը որոշելու է, թե ով է լինելու այդ կուսակցության քաղաքապետի թեկնածուն, ով էլ կգլխավորի ավագանու ցուցակը:
ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ այս պահին առկա է երեք թեկնածու և հենց նրանց միջև է պայքարն ընթանալու՝ Հայկ Մարության՝ Կարգին Հայկո, պատգամավոր Ալեն Սիմոնյան եւ Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյան: Որպես թեկնածու խոսք էր գնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի մասին, սակայն ամեն դեպքում պայքարը հենց այս երեքի միջև կընթանա:
ArmLur.am-ի տեղեկություններով, վարչապետն ու կուսակցության մեծ մասն առաջին համար է տեսնում Հայկ Մարությանին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու իր թիմն էլ՝ մեծամասամբ երիտասարդներ, կողմ են Արայիկ Հարությունյանին, իսկ Ալեն Սիմոնյաննն էլ մի քանի կողմնակիցներ ունի: Հայտնի է, որ քաղաքապետի թեկնածուին որոշելու է վարչությունը՝ քվեարկության միջոցով և ով ավելի շատ ձայն կհավաքի, նա էլ կլինի թեկնածուն և ըստ այդմ, մեկ ձայնն էլ կարող որոշիչ լինել: