Քիչ առաջ ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որի ժամանակ որոշվել է առաջին համարը ավագանու ցուցակի: Պատգամավոր Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտնեց, որ ընտրությունը երկու փուլով է տեղի ունեցել, երկրորդ փուլ են անցել Սիմոնյանն ու Հայկ Մարությանը և ավելի շատ ձայն վերջին է ստացել: Ընդ որում, նա հայտնեց, որ առաջին փուլում երկու անվավեր քվեաթերթիկ է եղել, որոնց ձայները երկրորդ փուլում գումարվել են Հայկ Մարությանի ձայներին:
Ըստ այդմ, հենց նա կգլխավորի ավագանու ցուցակը, սակայն դեռ պարզ չէ՝ առանձին ՔՊ-ի, թե Ելք դաշինքի: Ալեն Սիմոնյանը նշեց, որ այդ հարցը դեռևս չի քննարկվել: Հավելենք, որ առաջին փուլում Հայկ Մարությանը ստացել էր 6 ձայն, Ալեն Սիմոնյանը՝ 5 ձայն: Երկրորդ փուլում վերջինիս ձայները նույնն են մնացել, իսկ Մարությանինը դարձել 8: