Հունաստանում հուլիսի 23-ին տեղի ունեցած խոշոր անտառային հրդեհի հետևանքով մահացածների թիվն այսօր հասել է 91-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 87 զոհի մասին։
INTERFAX-ը, հղում անելով Associated Press-ին, հայտնում է, որ 25 մարդ մինչ այս պահը համարվում են անհայտ կորած։ Առայժմ դեռևս հիվանդանոցներում են գտվում 44 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։