Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես տեղեկություն չի ստացել այն մասին, որ Դուբայի օդանավակայանում ձերբակալվել է Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը: Այս մասին ի պատասխան ArmLur.am-ի հարցադրման` հայտնեցին ՀՔԾ լրատվական բաժնից:
Ի դեպ, ՀՀ ոստիկանությունում ևս Արամ Վարդանյանի ձերբակալման մասին դեռևս պաշտոնական տեղեկություն չունեն:
Հիշեցնենք` ՀՀ քաղաքացի Մամիկոն Սուրենի Բագրատունին հունիսի 4-ին հաղորդում էր տվել, որ մեկ տարի առաջ` հուլիսի 17-ին, Արամ Վարդանյանի մտերիմները, բռնություն գործադրելով, առևանգել են իրեն, տեղափոխել Արամ Վարդանյանի տուն, որտեղ նրան ծեծի են ենթարկել՝ պատճառելով մարմնական վնսավածքներ: Ամենայն հավանականության` Վստրեչի Ապերի նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը կապված է հենց այս հաղորդման հետ, որի վարույթը ՀՔԾ-ում է:
Ի դեպ, հունիսի 22-ին Վստրեչի Ապերի տանը ոստիկանությունը խուզարկություն էր անցկացրել, սակայն ոչինչ չէր հայտնաբերվել: Իսկ Նա ArmLur.am-ի հետ զրույցում ասել էր, որ իրեն երբևէ ոստիկանություն ներակայանալու ծանուցում չի ուղարկվել, ինքը տեղեկություն չի ունեցել, որ հետախուզվում է, ուստիև անխափան դուրս է եկել երկրից: Վստրեչի Ապերին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեկան օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Պատմությունը սկսվել էր այն պահից, երբ Վարդանյանը, տեղեկանալով եղբոր դստեր և Մամիկոնի միջև տեղի ունեցած սեռական կապի մասին, որոշել էր տեսնել Բագրատունուն: Մամուլի հրապարակումների համաձայն` վերջինս հայտնի է մեծահարուստ կանանց սիրավեպերի մեջ ներքաշելու, այնուհետև նրանց օգտագործելու վարպետությամբ: