ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել Հովիկ Խաչատրյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկ այլ հրամանով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ վարչության պետի տեղակալ է նշանակվել Արթուր Սարգսյանը՝ ազատվելով նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից։