ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր թիմի յուրաքանչյուր որոշում ընդունելի է լինելու. Վահե Էնֆիաջյանը՝ քաղաքապետի թեկնածու լինելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ն դեռ վերջնական չի որոշել, թե Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ով է գլխավորելու կուսակցության ցուցակը, թեկնածուներից մեկն էլ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն է, ով ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե կհարգի կուսակցության ցանկացած որոշում և կսատարի իրենց նախընտրած թեկնածուին: Իսկ թեկնածուները հինգն են՝ Նաիրա Զոհրաբյան, Վահե Էնֆիաջյան, Արարատ Զուրաբյան, Գևորգ Պետրոսյան, Տիգրան Ուրիխանյան:

«Բնական է՝ մայրաքաղաք Երևանի ընտրությունը համայն հայության ընտրությունն է: Մենք ուզում ենք այնպիսի քաղաքապետ ունենալ, որը փորձառություն ունի, շատ լավ պատկերացնում է խնդիրները և թիմ կներկայացնի: Ինձ համար մեր թիմի յուրաքանչյուր որոշում ընդունելի է լինելու», – նշեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս