«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը վստահ չէ, որ կլինի փարիզյան թիմի հիմնական դարպասապահը.
«Այդ թեմայով ոչ ոքի հետ չեմ զրուցել, սակայն պետք է հասկանալ մեկ կարևոր բան՝ իմ 24-ամյա կարիերայի ընթացքում ոչ ոք չի եկել և ինձ ասել, որ կլինեմ հիմնական դարպասապահ: Թիմի առաջին համարը պետք է տքնաջան աշխատի և պատրաստ լինի ցանկացած պահի խաղադաշտ դուրս գալ:
Ես այստեղ եմ, որպեսզի ցույց տամ իմ լավագույն որակները, երբ մարզիչը դրա կարիքը զգա: Բացի այդ, ՊՍԺ եմ եկել մյուսներին օգնելու համար: Այստեղ ես երկու գործառույթ ունեմ»,- Բուֆոնի խոսքը փոխանցում է «Goal»-ը:
Ավելի վաղ «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել էր, որ դեռ վերջնական չի որոշել՝ նոր մրցաշրջանում ով կլինի թիմի հիմնական դարպասապահը: Այժմ Տուխելի տրամադրության տակ են Ջանլուիջի Բուֆոնը, Կևին Տրապը և Ալֆոնս Արեոլան: