Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ–ում 18 աշխատակից ազատվել է աշխատանքից. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով` ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ–ում կրճատումներ են տեղի ունենում: Նկատենք, որ ՊՈԱԿ–ը երկար տարիներ կենտրոնացած է եղել հատկապես արտաքին տեղեկատվական դաշտի վրա, մեծ դերակատարում ունեցել տեղեկատվական պատերազմներում: Այսօր, կարծես, ուշադրության կենտրոնում ոչ թե արտաքին, այլ ավելի շատ ներքին դաշտն է: Ավելին` տեսակետ կա, որ ՊՈԱԿ–ը վերածվել է մոնիթորինգի խմբի, որը կառավարության օղակներին ներկայացնում է մամուլի հատկապես «ռիսկային» հրապարակումները:

Մեր տեղեկություններով` աշխատանքից հեռացել են մասնագետներ, ովքեր արտաքին ուղղվածության առումով մասնագիտական բարձր որակներ ու տարիների մեծ փորձ են ունեցել: «Փաստ»–ը գրավոր հարցման միջոցով մեկնաբանություն ստացավ նաև ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Մովսիսյանից: Սա սոսկ կրճատո՞ւմ է, թե այդ մարդիկ փոխարինվում են այլ մասնագետներով: Կա՞ն մասնագետներ, որոնք կարող են փոխարինել նրանց: Հարցադրումներին ի պատասխան, Հ. Մովսիսյանը նշել է. «Սույն թվականի հունիսի 11–ին Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնակատարի նշանակումից հետո սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է 18 աշխատակից: Թափուր հաստիքները համալրվելու են համապատասխան որակավորում ունեցող այլ մասնագետներով»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս