Խորհրդարանում այս օրերին ակտիվ շինարարական աշխատանքներ են: Խոսքը, մասնավորապես, ԱԺ հիմնական` հին շենքի մասին է: Երեկ «ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատեց, որ հենց շենք մտնելիս ականատես ենք լինում բուռն շինարարական աշխատանքների. քանդված են անգամ զուգարանները, որոնք եւս վերանորոգվում են:
Ընդ որում` հետաքրքիրն այն է, որ նման վերանորոգումներ խորհրդարանում լինում են գրեթե ամեն ամառ, երբ պատգամավորներն արձակուրդ են մեկնում: Այս անգամ եւս այդպես է, եւ մինչ ԱԺ լիագումար նիստի մեկնարկը վերանորոգման աշխատանքները կավարտվեն: Սակայն հետաքրքիրն այն է, որ ի տարբերություն նախորդ տարիների` այս անգամ խորհրդարանը դեռ ակտիվ աշխատում է. երեկ էլ լսումներ էին, սակայն մարդիկ ստիպված են քայլել փոշու մեջ եւ շնչել այդ հոտը: