Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավոր Վաչե Մարգարյանը, ով օրեր առաջ հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, սեփական ավտոմեքենա եւ բնակարան չունի։ Համենայնդեպս այդպես նշված է նրա պաշտոնական հայտարարագրում։ Ընդամենը պաշտոն ստանձնելու հայտարարագրում նշված է, որ ունի երկու հատ հողամաս։
Դատավորի դրամական միջոցները կազմում են 7.5 մլն դրամ եւ 17 հազար դոլար։ Նրա եկամուտը երկու վայրից ստացած աշխատավարձն է, որը ամսական կազմում է 512 հազար դրամ, եւ ստացած 216 հազար դրամի չափով փոխառությունը։ Իսկ ահա նրա տիկնոջ՝ Սոֆի Լեւոնյանի դրամական միջոցը կազմում է 1.5 մլն դրամ։ Բացի այս, դատավորի տիկինը ավելի քան 11 մլն դրամի չափով փոխառություն ունի։