Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ կոնսուլտացիաներ Է անցկացնում հերթական նախագահական ընտրությունների ամսաթվի նշանակման շուրջ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Գրուզիա Online»-ը, հուլիսի 31-ին հայտնել Է Վրաստանի նախագահի վարչակազմը:
Ինչպես հայտնում Է «Առաջին ալիքը», վկայակոչելով նախագահական ու կառավարական աղբյուրներ, Վրաստանի նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 28-ին: Պաշտոնապես նախագահն այդ մասին կհայտարարի հատուկ բրիֆինգի ընթացքում, որն սպասվում Է առաջիկա ժամերին:
Ընտրական օրենսգրքի համաձայն, Վրաստանում նախընտրական արշավը մեկնարկում Է նախագահական ընտրությունների ամսաթվի պաշտոնական նշանակումից անմիջապես հետո: Ընդսմին ընդդիմությունից նախագահի մի քանի թեկնածուներ սկսել են նախընտրական նախագահական արշավը:
«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը դեռեւս չի հայտարարել ընտրություններում իր թեկնածուին: Գիորգի Մարգվելաշվիլին ավելի վաղ հայտարարել Է, որ չի բացառում որպես թեկնածու իր մասնակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին: