Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: Հանդիպմանը մասնակցել է նաեւ տիկին Նունե Սարգսյանը:
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաեւ տարբեր ծրագրերի եւ նախաձեռնությունների միջոցով առողջապահական ու կրթական խնդիրների լուծմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երեխաների իրավունքների պաշտպանության, այս ոլորտում առկա մարտահրավերների եւ առաջնահերթությունների վերաբերյալ:
Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել երեխաների, դեռահասների եւ երիտասարդների իրավունքների եւ բարեկեցության ուղղությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող ծրագրերին՝ միաժամանակ առաջարկել է ընդլայնել դրանց շրջանակը՝ լրացնելով համատեղ նոր ձեռնարկներով: