Հուլիսի 31-ին, ժամը 13:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի 1-ին փողոցի տներից մեկում օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հուլիսի 31-ին, ժամը 00:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի Ամառանոցներից մեկում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ վայր տեղափոխելու համար արհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները ՈՒռցի փողոցի 3-րդ նրբանցքի ամառանոցներից մեկի հյուրասենյակից բռնել են սահնօձ տեսակի սողուն (մոտ 10 սմ) և տեղափոխել անվտանգ վայր: