ՖՈՏՈ. 7 կարևոր բան, որ ձեզ խանգարում են հաջողության հասնել. անուշադրության մի մատնեք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջողության հասնելու ճանապարհին մարդիկ բախվում են բազմաթիվ խնդիրների, երբեմն թույլ են տալիս սխալներ, որոնք լրջորեն ազդում են նրանց ճակատագրի վրա։

Fabiosa.com-ն ներկայացրել է 7 կարևոր հանգամանք, որոնք կարող են խանգարել հաջողության հասնել։

Սխալ պատկերացում ինքներդ ձեր մասին։ Դեռ վաղ հասակից մենք մեծահասակներից լսում ենք «ճշմարտություններ», որ «հարկավոր է ապրել այնպես, ինչպես ընդունված է», «հարկավոր է համբերել», և այլն։ Այդպես մենք սովորում ենք հարմարվել հասարակական կյանքին։ Մեզ հավատացնում են, որ հաջողությունը կախված է արտաքին գործոններից։ Սեփական անձի մասին պատկերացումները չպետք է ձևավորվեն միայն հասարակության ազդեցությամբ։ Հարկավոր է գիտակցել, որ մենք ինքներս ենք որոշում մեր կյանքի ճանապարհը։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր կյանքում, մեր ընտրության ու գործողությունների արդյունքն է։

Բացասական արձագանք արտաքին գրգռիչներին։ Մենք սովոր ենք բացասական արձագանքել արտաքին գրգռիչներին՝ անտակտ պահվածք, վատ եղանակ, ձախողում աշխատավայրում։ Իրականում այս արձագանքը ստերեոտիպային պահվածք է, որը ձևավորվում է դարերի ընթացքում։ Բայց մենք ի վիճակի ենք փոխել ամեն ինչ։ Վատ եղանակից բողոքելու փոխարեն՝ մտածեք, որ դա լավ առիթ է՝ լողավազան գնալու կամ թխվածք պատրաստելու համար։ Եթե շատ գործ ունեք, մտածեք, թե ինչ կանեք այն ավարտելուց հետո։ Ոգևորեք ձեզ որևէ հաճելի բանով։ Պատկերացրեք աշխատանքի արդյունքը։

Արդարացումներ։ Մեղքը ոչ մեկի վրա մի բարդեք։ Դուք ինքներդ եք պատասխանատվություն կրում այն ամենի համար, ինչ կատարվում է ձեր կյանքում։ Բացի ձեզանից՝ որևէ մեկը պատասխանատվություն չի կրում ձեր անհաջողության համար։

Վախ անհայտից։ Հաճախ մարդիկ թերագնահատում են իրենց և ամբողջությամբ չեն բացահայտում իրենց պոտենցիալը։ Նույնիսկ հրաշալի գաղափար ունենալու դեպքում նրանք կարող են լռել՝ մտածելով, որ այն արժանի չէ բարձրաձայնելու։ Նրանք երբեք ռիսկի չեն դիմում։ Հարկավոր է ազատվել վախերից։

Ամեն ինչ վերահսկելու ցանկություն։ Հնարավոր չէ վերահսկել աշխարհում ամեն բան։ Դա ոչ միայն սթրեսի, այլև հիասթափության է հանգեցնում։ Այս հասկացությունները ոչ մի կերպ համատեղելի չեն հաջողության հետ։

Մերժելու անկարողություն։ Հնարավորության դեպքում օգնեք մարդկանց, բայց երբեք՝ այն դեպքում, երբ դա վնասում է ձեզ։ «Ոչ» ասեք, երբ չեք ցանկանում։ Հաջողակ մարդիկ այդ ամենի վրա ժամանակ չեն վատնում։

Շփում «թունավոր» մարդկանց հետ։ Դադարեք զանգահարել ընկերուհուն, ով միշտ բողոքում է գումարի բացակայությունից։ Մի շփվեք մարդկանց հետ, ովքեր ասում են, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվի։ Ձգտեք շփվել նրանց հետ, ովքեր կաջակցեն ձեզ երազանքներին հասնելու ճանապարհին։




Լրահոս