«Զգոն եղիր նրա հետ, ով լռում է». ճապոնական ասացվածքներ, որոնք դանակի սայրից էլ սուր են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մնացյալ աշխարհից Ճապոնիայի բնական մեկուսացումը նրան դարձրել է իրապես անկրկնելի ու բացառիկ մի երկիր: Եվ պատահական չէ, որ ծագող արևի երկրի մշակույթն էլ խիստ տարբերվում է մնացած երկրների մշակույթներից: Ճապոնացիներն իմաստուն ժողովուրդ են. Նրանք սովորել են ապրել բնության և շրջապատող աշխարհի հետ կատարյալ ներդաշնակության մեջ՝ վայելելով երկրի վրա անցկացրած յուրաքանչյուր պահը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շատ խորիմաստ ճապոնական ասացվածքներ, որոնք տիպիկ բնորոշում են վերջիններիս իմաստնությունը:

1. Պատճառն ու կպչուն լեյկոպլաստը կարելի է կպցնել որտեղ ուզես:

2. Հետդ քեֆ անելու գալիս են ուրիշները, իսկ վշտակցելու՝ հարազատ մարդիկ:

3. Ավելորդ իրն ավելորդ հոգս է:

4. Երբ սիրտդ հանգիստ է, հանգիստ է նաև քայլվածքդ:

5. Առանց սովորական մարդկանց՝ չեն լինում մեծագույնները:

6. Շնորհակալ լինելուդ մասին հիշիր նույնքան երկար, որքան վիրավորված լինելուդ մասին ես հիշում:

7. Չկա մի դեպք, երբ մերկն ինչ-որ բան կորցնի:

8. Այնտեղ, ուր ուժն է ճիշտը, անզոր է իրավունքը:

9. Արա, ինչ կարող ես, իսկ մնացած հարցերում հույսդ դիր ճակատագրի վրա:

10. Անարդար ճանապարհով վաստակածն իր նպատակին չի ծառայում:

11. Հարցնելն անհարմար է մեկ րոպեով, իսկ չիմանալը՝ ամբողջ կյանքում:

12. Ուղիղ մարդն ուղիղ բամբուկի պես՝ հազվադեպ է հանդիպում:

13. Քիչ է լինել այր և կին, պետք է նաև դառնալ ընկերներ և սիրեկաններ, որպեսզի հետո դրանք այլ տեղ չփնտրես:

14. Աղետի պահին հույսդ դիր միայն քեզ վրա:

15. Ամուսինն ու կինը պետք է նման լինեն ձեռքին ու աչքերին: Երբ ձեռքն է ցավում, աչքերը լալիս են, իսկ երբ աչքերն են լալիս, ձեռքերը սրբում են արցունքները:

16. Պատահում է այնպես, որ տերևը ջրի տակ է անցնում, իսկ քարը լողում է:

17. Ավելի հեշտ է գտնել 10.000 զինվոր, քան մեկ գեներալ:

18. Ցանկացած կին գեղեցիկ է թվում մթության մեջ, հեռվից կամ թղթե անձրևանոցի տակ:

19. Անգամ շատ երկար ձգվող ուղին սկսվում է մեկ քայլից:

20. Հաղթանակի հասնում է նա, ով հակառակորդից կես ժամ ավելի է դիմանում:

21. Մտածելով՝ որոշիր, իսկ եթե արդեն որոշել ես՝ մի մտածիր:

22. Ճանապարհ գնալիս ուղեկից է պետք, իսկ կյանքում՝ ընկեր:

23. Հիմարից ավելի վտանգավոր թշնամի չկա:

24. Մի պահիր գնացողին, մի հեռացրու եկողին:

25. Ծովն այն պատճառով է մեծ, որ չի անտեսում նաև մանր գետակներին:

26. Քո սրտի տաճարը ճանաչում ես դարպասներից:

27. Վիշտը, պատռված զգեստի պես, պետք է տանը թողնել:

28. Անկողնում պառկած՝ ոչ ոք չի սայթաքում:

29. Մի վախեցիր փոքր-ինչ ճկվելուց. հետո ավելի ուղիղ կկանգնես:

30. Յոթ անգամ ընկիր, ութ անգամ կանգնիր:

31. Արևը ճիշտ ու սխալ չի ճանաչում: Այն փայլում է՝ առանց ինչ-որ մեկին ջերմացնելու նպատակի: Ով գտնում է ինքն իրեն, նման է արևի:

32. Յոթ անգամ ստուգիր, մինչև մարդուն կկասկածես:

33. Ծիծաղող տանը երջանկությունն այցի է գալիս:

34. Ժպտացող դեմքին նետ չեն արձակում:

35. Ով ուրախ է ապրում, երկաթի միջով էլ կանցնի:

36. Աղեղի լավը լինելը կախված է այն քաշող ձեռքից:

37. Վատ վարպետի ձեռքի տակից երբեք կատարյալ անոթ դուրս չի գալիս:

38. Սառը թեյն ու սառը բրինձը մի կերպ կարող ես տանել, սակայն սառը հայացքն ու սառը խոսքն անտանելի են:

39. Եթե խնդիրը կարելի է լուծել, ուրեմն պետք չէ նրա համար անհանգստանալ, իսկ եթե այն արդեն լուծել հնարավոր չէ, ապա անիմաստ է դրա համար անհանգստանալը:

40. Վատ մարդն աշխատում է արդարացնել իր գործած սխալը, իսկ լավը՝ ուղղել այն:

41. Ինքդ եղիր քո սրտի ուսուցիչը և թույլ մի տուր, որ սիրտդ դառնա քո ուսուցիչը:

42. Երբ հասկը հասունանում է, հակում է գլուխը, իսկ երբ մարդն է հարստանում, գլուխը շատ վեր է բարձրանում:

43. Արագը նույն դանդաղն է, միայն թե՝ առանց ընդմիջումների:

44. Երբեմն մի ակնթարթը գանձից էլ թանկ է լինում:

45. Այսօրվա հիսունն ավելի լավ է, քան վաղվա հարյուրը:

46. Եթե կինն ուզենա, ժայռի միջով էլ կանցնի:

47. Լավ վաճառականը ողջ ապրանքը միանգամից չի ցուցադրում:

48. Զգոն եղիր նրա հետ, ով լռում է:

49. Մի շուն անիմաստ կհաչա, մյուսները դա լուրջ կընդունեն:




Լրահոս