«Նուբարաշեն» ՔԿՀ-ում զարմացած են. նորանշանակ պետն աչքի չի ընկել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 29-ին, ինչպես հայտնի դարձավ, «Նուբարաշեն» ՔԿՀ պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Էդուարդ Գրիգորյանը: Ըստ «Ժողովուրդ»  օրաթերթին հասած լուրերի` նրա նշանակումը ՔԿ ծառայությունում բավականին զարմանալիորեն են ընդունել: ՔԿ ծառայության աշխատակիցները նշել են, որ նա այնքան աչքի չընկնող անձնավորություն է եղել, որ որեւէ մեկը նրան ծառայությունում աշխատելու տարիներին չի ճանաչել, ուստի մտածում են՝ ինչպես պետք է նա կարողանա ղեկավարել առավել բարդ ՔԿՀ-ներից մեկը: Ի դեպ, կարծիք կա, որ նրան այդ պաշտոնին նշանակել են, որովհետեւ նախկինում իշխանական որեւէ կլանի անդամ չի եղել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս