ՀՅԴ-ն դեմ կգնա՞ Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Առայժմ Թուրքիան պաշտոնապես չի արձագանքել այս հայտարարությանը, սակայն հետաքրքիր է փաստը, որ Փաշինյանի կառավարության կազմում ընդգրկված է նաեւ ՀՅԴ-ն, որը 2009թ. դուրս եկավ իշխող կոալիցիայից հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրմանը, ըստ այդմ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը դեմ լինելու պատճառաբանությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե հնարավո՞ր է` ՀՅԴ-ն դեմ գնա Փաշինյանի այս հայտարարությանը, դադարեցնի համագործակցությունը, ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն ասել է. «Ոչ: Այնպես չէ, որ Փաշինյանն ասում է` վաղն ինչ-որ գործընթաց է սկսելու Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման համար»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսրվա համարում




Լրահոս