ՏԵՍԱՆՅՈւԹ. Հայաստանի ինքնուրույն դառնալը դուր չեկավ Ռուսաստանին. ինչու հենց հիմա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է Հայաստանում երկրորդ նախագահ Քոչարյանի դեմ իրավապահների գործողություններին՝ ասելով, թե այդ քայլերը հակասում են թավշյա հեղափոխության առաջնորդների ավելի վաղ արած հայտարարություններին, թե չի լինելու քաղաքական մրցակիցների հետապնդում: Սա, համաձայնեք, բացառիկ դեպք կարելի է համարել, քանի որ հազվադեպ է եղել, որ ՌԴ արտաքին գործերի նախարարն այսպես բացահայտ խոսեր Հայաստանի ներքաղաքական անցուդարձի մասին: Ընդ որում, դրանք ոչ միայն արտահայտություններ կամ խորհուրդներ են, այլ բացահայտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին: Ասել է, թե Հայաստանն ինքնուրույն է դարձել, ինչն էլ դուր չի եկել Ռուսաստանին:

Ռոբերտ Քոչարյանի շուրջ կատարվող իրադարձություններին կամ այդ գործընթացներին գնահատական չեն տվել անգամ Հայաստանում գործող շատ քաղաքական ուժեր և գործիչներ, սակայն երկրորդ նախագահի կալանավորումից օրեր անց դրան անդրադարձ է կատարվում ՌԴ-ի կողմից՝ այն էլ բարձր մակարդակով: Ամեն դեպքում Լավրովը պատահական ֆիգուր չէ: Հետաքրքիրը նաև այն է, որ Քոչարյանի հարցաքննության, նրան մեղադրանք առաջադրելու օրը այդ դեպքերին զուգահեռ հենց ՌԴ-ում՝ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում ընթանում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: Իսկ այնտեղ անդրադարձ եղել է այդ հարցերին, թե ոչ, դժվար է ասել, սակայն փաստ է մեկ բան՝ այսպես ՌԴ-ն փորձում է խառնվել Հայաստանի ներքին գործերին:

Այդուհանդերձ, բոլորս կհիշենք, որ ՌԴ-ին բազմիցս բոլորը, այդ թվում ՀՀ իշխանությունները մեղադրել են ոչ հասցեական, Ադրբեջանին չսանձող հայտարարություններ տարածելու մեջ, երբ նույնիսկ կարևորագույն հարցեր են եղել: Իսկ հիմա երբ Հայաստանն ինքնուրույն դարձավ, Ռուսաստանը հանկարծ սկսեց «անհանգստության» նոպաներ դրսևորել:

Ինչևէ, շատ հետաքրքիր կլինի լսել ՀՀ գործող իշխանությունների դիրքորոշումները:

Ответ на вопрос СМИ

С.В.Лавров ответил на вопрос СМИ, Москва, 31 июля 2018 года.Вопрос: Как Вы можете прокомментировать происходящее в Армении, включая проведение арестов?#Лавров: Когда в Армении был политический кризис в мае этого года, с большим удовлетворением отмечали, что в итоге решение этого кризиса было найдено на основе компромисса с участием всех ведущих партий. Надеялись, что, опираясь на такой результат, все политические силы, прежде всего, новое руководство Армении, новые власти, будут и далее продвигать объединительные подходы, укреплять национальное согласие.Но события последних дней явно нарушают такой позитивный настрой, идут вразрез с недавними заявлениями нового руководства Армении о том, что у него нет намерений организовывать преследования своих предшественников по политическим мотивам.Россия как союзник Еревана всегда была заинтересована в стабильности армянского государства. Поэтому происходящее там не может нас не беспокоить, в том числе и с точки зрения задач нормальной работы тех организаций на пространстве СНГ, в которых участвует Армения. За последние дни мы несколько раз доводили наши озабоченности до армянского руководства. Рассчитываем, что ситуация все-таки пойдет по конструктивному пути.

Gepostet von Russian Foreign Ministry – МИД России am Dienstag, 31. Juli 2018




Լրահոս