Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է Ֆինանսների նախարարության և ՊԵԿ գլխավոր քարտուղարների պաշտոնակատարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման հավելվածի 57-րդ և 57.1-րդ կետերը ու ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարների 2018 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման դրական արդյունքները`

Ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարների պաշտոնակատարներին պարգևատրել 2018 թվականի առաջին կիսամյակի կատարողականի արդյունքի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշմամբ հաստատված ֆինանսների նախարարության պահպանման ծախսերի «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով՝ համաձայն հավելվածի:

 




Լրահոս