Դուստրերի կողմից դաժանորեն սպանված Խաչատուրյանի բանկային հաշիվներից անհետացել է ողջ գումարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 27-ին Մոսկվայի իր բնակարանում երեք դուստրերի կողմից դաժանորեն սպանված 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի հուղարկավորության արարողությունից հետո նոր սկանդալ է տեղի ունեցել:

Սպանվածի ընկերը հայտնել է, որ Խաչատուրյանի  բանկային հաշիվներից անհետացել է ամբողջ գումարը: Այնուհանդերձ՝ տղամարդը չի պնդել, որ գումարի անհետացումը կապված է սպանության հետ:

Նրանք կարծում են, որ աղջիկների ագահությունը կարող էր սպանության հետ կապ ունենալ:
«Չէ՞ որ նրանք գիտեին հոր բանկային քարտերի համարները, գիտեին՝ որտեղ են պահվում գումարները, ինչպես նաև բոլոր քարտերի ծածկագրերը: Իսկ դա նշանակում է, որ հայրը նրանց լիարժեք վստահում էր»,-պատմել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:

Նա վստահեցրել է, որ սպանվածը շատ էր սիրում դուստրերին ու երես էր տալիս նրանց:




Լրահոս