«Սասնա Ծռեր» խմբավորումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ուրախությամբ հայտնում ենք, որ Ժիրայր Սեֆիլյանի դեմ պատրաստված շինծու գործի շրջանակներում դատապարտված Արթուր Մովսիսյանի գործը Վճռաբեկ դատարանի կողմից բեկանվեց, գործը ետ ուղարկվեց Վերաքննիչ դատարան նոր քննության, իսկ Արթուրի խափանման միջոցը փոփոխվեց ստորագրության երկրից չբացակայելու պարտավորությամբ:
Այս պահին Արթուրի փաստաբան Արայիկ Պապիկյանը մեկնում է քրեակատարողական հիմնարկ իր պաշտպանյալին ու ՔԿՀին դատարանի որոշման մասին հայտնելու:
Շնորհավորում ենք Արթուր Մովսիսյանի հարազատներին, պաշտպանին և մեր ամբողջ ժողովրդին»: