
Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին առաջարկել է թանգարան կառուցել Երևանի Կարմիր բլուրի հնավայրի տարածքում, որտեղ հնագիտական պեղումներ են անցկացրել իր ծնողները՝ Բորիս Պիոտրովսկին ու Հռիփսիմե Ջանփոլադյան-Պիոտրովսկայան, գրում է rusarminfo-ն։
Կարմիր բլուրի պեղումների ժամանակ Հին Ուրարտուի ժամանակաշրջանի բազմաթիվ իրեր են հայտնաբերվել։
Թանգարանը բացելու հեռանկարների մասին քննարկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էրմիտաժ կատարած այցի ժամանակ։