ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդամներն արդեն ստացել են ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի առաջարկները: Այդ խմբի վերջին նիստի ժամանակ խմբակցությունների ներկայացուցիչները որոշում էին կայացրել ամփոփել իրենց առաջարկությունները եւ այն ներկայացնել վարչապետին առընթեր խմբին:
Նշենք, որ վերջին նիստի ժամանակ քննարկվել էին նաեւ արտախորհրդարանական ուժերի առաջարկները, եւ նրանց եւ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկներից մեկը վերաբերում էր խորհրդարանում կանանց պատշաճ ներկայացվածության ապահովմանը:
Աշխատանքային խումբը փոքր-ինչ փոփոխված ձեւով ընդունել էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջարկը, որով առաջարկվում է իջեցնել ԱԺ ընտրագրավի չափը: Գործող օրենսդրությամբ այն 10 մլն դրամ է: Քննարկման արդյունքում ընդունելի է համարվել ՀՀ ԱԺ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի առաջարկը՝ իջեցնել ընտրագրավը 7,5 մլն դրամի:
Այս առումով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանից պարզել, թե որքանով են ԱԺ-ի կողմից ներկայացված առաջարկները նրանց համար ընդունելի եւ ինչ է սպասվում: Նա մեզ հետ զրույցում նշեց, թե կան առաջարկներ, որոնց շուրջ առկա է դրական մոտեցում, առաջարկներ կան, որոնց շուրջ բացասական մոտեցում է, եւ կան առաջարկներ, որոնց շուրջ առհասարակ մոտեցում առկա չէ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: