Վարչապետի` Սանկտ-Պետերբուրգ այցի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հուլիսի 26-27-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում էր Սանկտ-Պետերբուրգում, որտեղ մասնակցում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Նկատենք, որ նիստն անցկացվեց երկու ֆորմատով` նեղ եւ լայն, ընդ որում` նեղ կազմով նիստը, որին մասնակցում էին միայն անդամ երկրների վարչապետերն ու փոխվարչապետերը, նախատեսված ժամանակից բավական երկար տեւեց:

Իսկ ահա լայն ֆորմատով քննարկման ժամանակ հայտարարվեց մի շարք պայմանավորվածությունների մասին, որոնց մեջ մտնում էր նաեւ գազի ընդհանուր շուկա ստեղծելու գաղափարը: Եվ հետաքրքիրն այն է, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը չթաքցրեց, որ նեղ ֆորմատով քննարկման ժամանակ երկրների ներկայացուցիչների միջեւ նաեւ անհամաձայնություններ են եղել: Թե կոնկրետ ի՞նչ թեմայով են եղել անհամաձայնությունները եւ ո՞ւմ մեջ, ՌԴ վարչապետը չէր մանրամասնել:




Լրահոս