49 հազար դրամ` բաժակների համար. ԴԱՀԿ-ի անկարևոր գնումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը չի դադարում պետական միջոցները ծախսել անկարեւոր գնումների համար: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ն սուրճի 6 հատանոց տուփով բաժակի համար ծախսել է 49 հազար 300 դրամ, թեյի բաժակների համար`53 հազար 550 դրամ:

Իսկ ահա աղցանի 2 հատ ափսեն գնվել է 11 հազար 900 դրամով, բլյուդի օվալաձեւ մեկ հատ ափսեն`20 հզար 400 դրամով, երկրորդը`13 հազար 600-ով: Բացի այս, ԴԱՀԿ-ն 6 հատ ափսեների համար ծախսել է 45 հազար 50 դրամ: Նաեւ գնվել են երկու տուփ բաժակներ, որոնց համար ծախսվել է ընդհանուր 13 հազար 650 դրամ: Եւ ԴԱՀԿ-ի գնած սպասքը պետական բյուջեի վրա նստել է ավելի քան 207 հազար դրամ:




Լրահոս