Գյումրիի թիվ 19 դպրոցում չարաշահումներ են բացահայտվել. ինչ բացահայտումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի թիվ 19 դպրոցում չարաշահումներ են բացահայտվել: Աշակերտների ցուցակներում եւ դասամատյաններում՝ որպես տարբեր դասարանների աշակերտներ գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, ովքեր, սակայն, դպրոց չեն հաճախում եւչեն մասնակցում դասապրոցեսներին:
Բացահայտումները եղել են Շիրակի մարզպետարանի կողմից իրականացված ներքին աուդիտի արդյունքում: Մոտ մեկ ամսվա ընթացքում համապատասխան հանձնաժողովը կատարել է ուսումնասիրություններ ուձեռք բերել փաստեր, որոնց հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նշենք, որ այս դպրոցի տնօրենը Նարինե Մեսրոպյանն է, ՀՀԿ անդամ է: Վերջինս նաեւ Գյումրու ավագնու անդամ է եղել: Տիկին Մեսրոպյանն ընտրությունների ժամանակ ակտիվ մասակցել ու գործել է ՀՀԿ օգտին`իր ղեկավարած դպրոցում լինելով ընտրական հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար: Նարինե Մեսրոպյանը դպրոցը ղեկավարում է մոտ 10 տարի: Տնօրեն է դարձել այն տարիներին, երբ մարզում կրթության վարչությունը ղեկավարում էր ՀՀԿ մարզային խորհրդի նախագահ Սահակ Մինասյանը, եւ համարվում է նրա հավատարիմ կադրերից մեկը:

Շիրակի մարզպետարանի կրթության վարչություն բողոքներ բազմիցս են եղել: Նախատեսվել է աուդիտը սեպտեմբերին իրականացնել, սակայն որոշ հանգամանքների բերումով գործընթացը արագացվել է. «Հուլիսի 10-ին արդեն աուդիտը եղել է դպրոցում: Կրթության նախարարն է մեզ տեղյակ պահել խնդրի մասին, մենքինքներս էլ գիտեինք, բայց թե ինչկոնտեքստում էր,չգիտեինք: Ուզում էինք սեպտեմբերին անել, բայց բողոքներնու ասեկոսները ստիպեցին արագացնել գործընթացը: Մեկ երեխան պարզվեց ճանաչում էինքու հստակ գիտեինք, որ երեխան երեք ամիս Հայաստանում չէ: Դրանից հետո հասկացանք, որօրենք է խախտվել: Այդ երեխան ընդամենը 4 բացակա ուներ: Հստակ էր, որ կար կեղծիք: Գործըմենք արդեն հանձնեցինք դատախազությանը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը:

Վերջին ժամանակահատվածում էլ դպրոցի տնօրեն Մեսրոպյանը առանց զգուշացնելու արձակուրդի մեջ է եղել: Միայն աուդիտի մեկնարկից հետո է վերջինս ներկայացել դպրոց, այդ մասին տեղեկատվությունը հաստատեց նաեւ փոխմարզպետը. «Առանց թույլտվություն վերցնելու, առանց զգուշացնելու բացակայում էր դպրոցից,ըստտնօրենի մեկնաբանության՝ պայմանավորված առողջական խնդիրներով: Դա իհարկե դարձավ երկրորդային: Նա դեռ բացատրություն չի տվել, կարծում եմ` իրավապահները ամեն ինչ կպարզեն»,- ավելացրեց փոխմարզպետը:

Շուշանիկ Օհանյան
Գյումրի




Լրահոս