ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու միջնորդության տակ արդեն ստորագրել են 41 պատգամավոր: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նա խուսափեց նշել ստորագրահավաքին միացած պատգամավորների անունները` ասելով, թե ցանկը կհրապարակվի վերջնական արդյունքներից հետո:
Հետաքրքիրն այն է, որ ստորագրահավաքը նախաձեռնել է ՀՀԿ խմբակցությունը, սակայն Սողոմոնյանը նշել է, թե ստորագրահավաքին հիմնականում միացել են հենց ՀՀԿ-ականները, ինչը ենթադրում է, որ այլ խմբակցության անդամներ ևս կան: Հիմնականում խոսքը վերաբերում է ՀՅԴ-ին, ովքեր այս օրերին ամեն դեպքում երկրորդ նախագահին պաշտպանող հայտարարություններ են հնչեցրել և չի բացառվում, որ այս խմբակցության անդամներից ևս միացողներ կլինեն: Սակայն ArmLur.am-ի տեղկություններով, ԲՀԿ-ից միացողներ չկան:
Հստակ է, որ ստորագրահավաքին միացել են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը եւ այլք: