«Տոբոլը» Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Փյունիկի» հետ պատասխան խաղի վերաբերյալ դժգոհություններ ունի, որոնք մտադիր է ներկայացնել ՈւԵՖԱ: Այս մասին տեղեկացնում է ղազախական ակումբի պաշտոնական կայքը:
«Տոբոլը» դժգոհ է ինչպես հանդիպման մրցավարությունից, այնպես էլ հայկական կողմի կազմակերպչական աշխատանքներից:Ըստ ղազախական կողմի, այդ ամենն ազդել է հանդիպման արդյունքի վրա: Բացի այդ, «Տոբոլը» մտադիր է ՈւԵՖԱ-ի ուշադրությանը հրավիրել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի օգնական Յուրի Նագայցևի՝ հանդիպման 82-րդ րոպեին Մոհամեդ Կոնատեի խփած գոլից հետո ղազախական ակումբի պահեստայինների նստարանի ուղղությամբ ցույց տված անպարկեշտ ժեստին: