Տոբոլի գլխավոր մարզիչը Փյունիկի հետ խաղից հետո հրաժարական է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախական «Տոբոլի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Նիկիտենկոն Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Փյունիկի» հետ պատասխան խաղում կրած պարտությունից հետո հրաժարական է տվել: Այս մասին տեղեկացնում է «Տոբոլի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Տոբոլ» – «Փյունիկ» դիմակայության առաջին խաղն ավարտվել է 2:1 հաշվով, իսկ Երևանում կայացած պատասխան խաղում «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթանակ է տոնել և արտագնա խաղում խփած գոլի կանոնով պայքարը շարունակելու հնարավորություն ստացել:




Լրահոս