Օգոստոսի 2 -ին՝ ժամը 8.30-16.30 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Այս մասին տեղեկացնում է Վեոլիա Ջուր ընկերությունը: Ջրանջատումը պայմանավորված է վթարային աշխատանքներով: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: