ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Տղամարդը դեռեւս հավատում է իր ուժերին եւ չի կորցրել կանանց հետ ծանոթանալու, հանդիպելու հեռանկարը:

 

 

ՀԱՐՑ. Որոշ եկեղեցիների քահանաներ դեմ են խմիչքին ընդհանրապես, սակայն Աստված չի արգելում չափավոր խմելը: Հետաքրքիր է իմանալ` ի՞նչ կարծիք ու վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին խմիչքի նկատմամբ:

Լարիս Մկրտչյան (28 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ ասեմ, որ եկեղեցիներն այդքան էլ չեն համապատասխանում այդ կոչմանը: Եկեղեցուց բացի եկեղեցի չկա, եւ պատշաճ չէ այլ կազմակերպությանը «եկեղեցի» անվանել: Խոսքն աղանդավորների մասին է, ովքեր չունեն Քրիստոսի Եկեղեցուն հատուկ ոչ մի հատկանիշ, սակայն հանդգնում են իրենց «եկեղեցի» անվանել եւ Աստծո անունից խորհուրդներ տալ մարդկանց, ինչպիսին խմիչքն արգելելն է ընհանրապես: Ս. Պողոս առաքյալը չի ասում` մի՛ խմեք, այլ ասում է` մի՛ արբեք: Դրանք տարբեր բաներ են: Սա նշանակում է, որ սուրբ առաքյալը չի արգելում գինի խմելը, այլ չափավորության կոչ է անում: Միանգամայն պարզ է, որ ալկոհոլիզմով տառապող հիվանդներին եւ նրանց, ովքեր այլ հարցերում էլ չափավոր չեն, հակացուցված է խմելը բժշկական եւ հոգեւոր նկատառումներով:

Օրհնությանբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անխոս, եկեղեցին չափավորության կոչ է անում եւ հորդորում, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, սակայն յուրաքանչյուր ոք ինքն է որոշում իր ճակատագիրը:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը տարածվո՞ւմ է գրավատների վրա:

Գուրգեն Իսկանդարյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Իսկանդարյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն օրենքը տարածվում է ՀՀ տարածքում գործող իրավաբանական անձանց, ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական եւ այլ հիմնարկների, դրանց` ՀՀ տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների` ՀՀ տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ` կազմակերպություններ) վրա:
Այն չի տարածվում բանկերի եւ դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), այդ թվում` օտարերկրյա բանկերի առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց, վարկային կազմակերպությունների վրա:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքը չի տարածվում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների, ՀՀ կենտրոնական բանկի, առեւտրային բանկերի, դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), ինչպես նաեւ վարկային կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց (գործունեության այդ տեսակների մասով) վրա:




Լրահոս