Հայտնի ռեփերների ծեծկռտուքի պատճառով Փարիզի «Օռլի» օդանավակայանը մասամբ փակվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայում հայտնի ռեփ-կատարողներ Բուբան և Կաարիսը Փարիզի «Օռլի» օդանավակայանի տերմինալներից մեկում ծեծկռտուք են սարքել, ինչից հետո աշխատակազմը մասամբ փակել է տերմինալը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին տեղեկացրել է օդանավակայանի մամուլի ծառայությունը:

«Օռլի-Ուեսթ տերմինալի առաջին սրահը փակ է ուղևորների ծեծկռտուքի պատճառով, որոնք ձերբակալվել են ոստիկանության կողմից: Սրահը ժամանակավորապես փակ է, սպասվում է ինքնաթիռների թռիչքների հետաձգում»,- ասված է օդանավակայանի աշխատակազմի տեղեկատվության մեջ, որը տեղադրվել է վերջինիս թվիթերյան միկրոբլոգում:

Բացի ռեփերներից, ծեծկռտուքի պատճառով ձերբակալվել է 11 մարդ:




Լրահոս