Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Ալաշկերտի» մրցակիցը Մոնտենեգրոն ներկայացնող «Սուտյեսկան» է : Առաջին խաղում հայկական ակումբը հաղթել է 1:0 հաշվով: Պատասխան մրցավեճը կկայանա այսօր` ժամը 19:00-ին:
Հայտնի է դարձել, թե ում հետ կխաղա թիմը, եթե հաղթահարի մրցակցի արգելքը: Երևանյան ակումբի մրցակիցը կլինի ռումինական «Կլուժը», որը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում ընդհանուր 1:2 հաշվով պարտվել է «Մալմյոյին»: «Ալաշկերտը», հաղթանակի դեպքում, պետք է խաղա այս զույգի պարտվողի հետ: