Միջազգային փորձագետները համաձայն են IQOS-ի վերաբերյալ Ֆիլիպ Մորրիսի հետազոտությունների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
  • Ավելի ու ավելի մեծ աջակցություն է ստանում այն փաստը, որ սիգարետի նկատմամբ առանց այրման այլընտրանքը վերջինիս անցում կատարելու դեպքում, ունի զգալիորեն ավելի քիչ վնասակար լինելու պոտենցիալ։ Եվ 21-րդ դարի տեխնոլոգիան նմանատիպ արտադրանքն իրականություն է դարձնում:
  • Ֆիլիպ Մորրիսիհետազոտությունները համապատասխանում են միջազգային ստանդարտներին և ԱՄՆ Սննդամթերքի ու Դեղորայքի վարչության (US FDA)ցուցումներին: Միայն IQOS-ի վերաբերյալհրապարակվել է 35-ից ավելի գիտական աշխատություն: Մասնավորապես, մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ սիգարետի համեմատ IQOS-ըմիջինում90%-ով նվազեցնում է վնասակար նյութերի մակարդակը:
  • Տասնյակ անկախ հետազոտություններևաշխարհի տարբեր փորձագետների կողմից վերանայված հրապարակումներ՝ ներառյալ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և Ճապոնայից, ընդհանուր առմամբ համընկնում են մեր սեփականհետազոտությանների հետ:

Աճում է հասարակական առողջապահական կառույցների և կառավարությունների քանակը, որոնք հստակ ընդգծում են, որգիտականորեն հիմնավորված առանց ծուխ ապրանքները կարող են դերխաղալ առողջապահության բարելավման հարցում։ Օրինակ, ԱՄՆ Սննդամթերքի ու Դեղորայքի վարչությունն (US FDA) իր 2018 թվականի ռազմավարական ուղեցույցում (strategic roadmap for 2018), սահմանեց ծխախոտի դեմ պայքարի համապարփակ մոտեցում, ըստ որի պատշաճ կանոնակարգումը՝ համակցված արտադրանքի նորարարության և նոր տեխնոլոգիաների հետ, «կարող է ավելի շատ ծխողների՝այրվող ծխախոտը թողնելու և ծխից հեռու մնալու հնարավորություն դառնալ»: Ապրանքները, որոնք թութունը չեն այրում,կարող են կարևոր դեր խաղալ հանրային առողջության հարցում։

Ֆիլիպ Մորրիսը կիսում է այդմոտեցումը․ «Մենք ցանկանում ենք աջակցելբոլոր նրանց, ովքեր ամեն դեպքում շարունակելու են ծխելը, հնարավորինս շուտ անցնելու ավելի լավ՝առանց ծուխայլընտրանքի։Ահա թե ինչու ենք մոտ 4.5 մլրդ դոլարի ներդրում կատարելբարձրորակ արտադրանքիզարգացման, գնահատման ևստեղծման ուղղությամբ՝ ծխողներին ավելի լավ այլընտրանքով ապահովելու նպատակով։Մեր առանց ծուխ ապրանքների վերաբերյալ հրապարակել ենք փորձագետների կողմից գնահատված 250-ից ավելի հրապարակումներ, որոնցից միայն 35-ը՝ IQOS-ի մասին։ Մեր հետազոտությունները հիմնված են դեղագիտական արդյունաբերության միջազգային ստանդարտների վրա և համապատասխանում են ԱՄՆ Սննդամթերքի ու Դեղորայքի վարչության (US FDA) ուղեցույցներին։

Այլ բացահայտումների հետ մեկտեղ, մեր հետազոտություններըցույց են տալիս նաև, որ IQOS-ըթութունը չի այրում և, հետևաբար, ծուխ չի արտազատում։ Փոխարենը այն արտադրում է գոլորշի, որըսիգարետի համեմատ միջինում 90%-ով ավելի ցածր մակարդակի վնասակար նյութեր էարտազատում:

Առ այսօր IQOS-ի վերաբերյալ ավելի քան 25 անկախ հետազոտություններ և կառավարականհաշվետվություններ են եղել։Դրանց մեծ մասը կենտրոնացել է սիգարետի համեմատ IQOS-ի կողմից արտազատվող վնասակար նյութերի մակարդակի վրա, ի դեպ,եզրահանգումներիգերակշռող մեծամասնությունը համընկնում է մեր սեփականի հետ: Այդհաստատությունների շարքում են ԱՄՆ Սննդամթերքի ու Դեղորայքի վարչությունը ( US Food and Drug Administration), Ռիսկերի գնահատման Գերմանիայի դաշնային ինստիտուտը (German Federal Institute for Risk Assessment (BfR)), Անգլիայի հանրային առողջապահության գործակալությունը (Public Health England) եւ Ճապոնիայի հանրային առողջապահության ազգային ինստիտուտը (Japanese National Institute of Public Health):

Սիգարետի և առանց ծուխ արտադրանքի բացարձակտարբերությունները պետք է արտացոլվեն նաև կառավարության կողմից նրանց նկատմամբ վերաբերմունքի միջոցով: Հարկ է նշել, որՀայաստանում ծխախոտի մասով կանոնակարգումների մեծամասնությունը մշակվել է շատ վաղուց, երբ թութունի տաքացման համակարգերի նման արտադրանքները դեռևս չէին ստեղծվել, իսկ գիտությունը և տեխնոլոգիաները դեռ այնքան առաջադեմ չէին։ Սա նշանակում է, որ գործող կանոնների մեծամասնությունը կիրառելի չէ այս ամբողջովին նոր ապրանքների նկատմամբ։ Հայաստանն ունիիր օրենսդրությունը բարելավելուբացառիկ հնարավորություն՝ դարձնելով այն նորարաությունների համար ավելի բարենպաստ։

Ֆիլիպ Մորրիս Արմենիանողջունում է նորարարական ծխախոտային արտադրանքը կանոնակարգելու նախաձեռնությունը՝հաշվի առնելով ճշգրիտ և վստահելի գիտական ապացույցները, ինչպես նաև միջազգային պարտավորությունները, ինչպիսին է ԵԱՏՄ շրջանակային համաձայնագիրը։

Հայաստանի առողջապահության ոլորտի որոշ փորձագետներ ցիտում են հետազոտությունը, որը դեռևս ուսումնասիրվում է: Օրինակ, նման մի ուսումնասիրություն քննադատության ենթարկվեց ԱՄՆ-ի FDA- ի կողմից, որը «նշանակալի վերլուծական խմդիրներ» էր գտել: Այդ պատճառով մենք կառաջարկեինք երկխոսություն կազմակերպել` կիսելու այն գիտությունը, որն աջակցում է առանց ծուխ արտադրանքին, ինչպիսին է IQOS- ը։

Ֆիլիպ Մորիս Արմենիայի գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան ասաց․ «Մեր փաստերը վկայում են, որ IQOS-ը էականորենտարբերվում է սիգարետից: Այն չի այրվում և արտադրում է վնասակար նյութերի զգալիորեն ավելի ցածր մակարդակ: Այս եզրակացություններըհաստատող անկախ հետազոտությունների քանակը գնալով աճում է: Հայաստանիհազարավոր տղամարդիկ և կանայք, ովքեր ծխում են,արժանի են ճշգրիտ տեղեկատվության ավելի լավ արտադրանքի մասին: Մենք կցանկանայինք բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրել հանդիպելու մեր գիտնականներից որևէ մեկին` IQOS-ի ևառանց ծուխ արտադրանքի վերաբերյալ հետազոտությունները քննարկելուհամար»:

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ․Ով ենք մենք

Մենք առաջատար միջազգային ծխախոտային ընկերություն ենք, որը զբաղվում է ԱՄՆ-ից դուրս գտնվող շուկաներում ծխախոտի և նիկոտին պարունակող այլ ապրանքի արտադրությամբ և վաճառքով: Մենք կառուցում ենք ապագան առանց ծուխ ապրանքների վրա, որոնք սպառողի համար ծխելուց ավելի լավ ընտրություն են: Ապրանքի մշակման մեջ բազմամասնագիտական մոտեցման ցուցաբերման, գերժամանակակից սարքավորումների և գիտական հիմնավորման միջոցով մենք նպատակ ունենք երաշխավորելու, որ մեր՝ առանց ծխի ապրանքները համապատասխանում են չափահաս սպառողների նախասիրություններին և ոլորտը կարգավորող խիստ պահանջներին:Մեր տեսլականը այն է, որմեր առանց ծուխարտադրանքը վերջ ի վերջո փոխարինիսիգարետը՝ ի շահ չափահաս ծխողների, հասարակության, մեր երկրի ու մեր ընկերության։Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք այցելելPMI և PMIScience կայքերը:

Ֆիլիպ Մորրիս Արմենիա․ Ով ենք մենք

Ֆիլիպ Մորրիս Արմենիան(PMA) հանդիսանում է միջազգային առաջատար ծխախոտային ընկերություն Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի (PMI) ներակայցուցչություն։PMI-ը Հայաստանում ներկայացուցչական գրասենյակը հիմնադրել է 1995 թ.-ին, ապա2010 թ-ինբացել Ֆիլիպ Մորիս Արմենիա ՍՊԸ-ն:

2018թ.-ի մարտից Ֆիլիպ Մորրիս Արմենիան սկսել է Հայաստանում հեղափոխական ծխախոտային արտադրանքի՝ IQOS-ի վաճառքը:




Լրահոս