Տիգրան Ուրիխանյանը դուրս եկավ պայքարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտնում է, որ առաջիկա ավագանու ընտրություններում չի ցանկանում մտնել մրցակցության մեջ: Ինչպես հայտնի է` նրա անունը քննարկվում էր ԲՀԿ-ի քաղաքապետի հնարավոր թեկնածուների թվում:

«Հարգելի և սիրելի իմ կողմնակիցներ, ընկերներ, համախոհներ և «Ալյանս» կուսակցության իմ գործընկերներ՜, խոստացածի պես, երկար քննարկելով ու նաև ձեզ հետ խորհրդակցելով, հանգեցի հետևյալ եզրակացությանը՝ Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու են ժողովրդականություն վայելող ուժեր, և, քանի որ իրենք առաջադրում են իրենց թեկնածուներին, ճիշտ չեմ համարում մտնել մրցակցության մեջ, ու դրանով իսկ որևէ կերպ նվազեցնել նախկին ընդդիմադիր ընտրազանգվածի թիվը։

Չէ, որ նպատակը՝ չեզոքացնել նախկին իշխանությունների մեծամասնությունը առայժմ Երևանի տիրույթում։ Այ իսկ խորհրդարանական ընտրություններին մենք ձեզ հետ շատ անելիք ունենք՝ պետք է խորհրդարանում ապահովել միայն ժողովրդական ուժերի կատարյալ ներկայություն ու ձևավորել ամուր խորհրդարանական հենարան ունեցող իշխանություն։ Շնորհակալ եմ հարցումներում ինձ սատարող բոլորից։ Մենք երկար ճանապարհ ունենք միասին», – գրել է նա։

Հավելենք, որ քիչ անց կսկսվի ԲՀԿ քաղխորհրդի նիստը, որի ժամանակ կորոշվի քաղաքապետի թեկնածուի անունը:




Լրահոս