Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրապարակել Է համաներման հերթական ակտը, որը վերաբերել Է 83 դատապարտյալների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է կալանավորների համաներման պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն: Վրաստանի բանտերն օգոստոսի 2-ին լքել են 40 դատապարտյալներ, որոնցից մեկը կին Է:
Ինչ վերաբերում Է մնացած 43 դատապարտյալներին, ապա կրճատվել են նրանց պատժաժամկետները: Նրանց թվում Է երկու կին, մեկ անչափահաս, ինչպես նաեւ անժամկետ կալանքի դատապարտված մեկը, որի համար նախագահը ազատման կոնկրետ ժամկետ Է սահմանել:
Ընդամենը համաներման հանձնաժողովը հուլիսին քննել Է 976 դատապարտյալների գործեր, հաղորդել Է Sputnik-ը: