Վիդալի որդին հայտնել է, որ հայրը կարող է տեղափոխվել Իսպանիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը կարող է հայտնվել «Բարսելոնայում»: «Բավարիայի» կիսապաշտպանը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն, սակայն նրա տրանսֆերը գնելու թեկնածուներից մեկը համարվում է նաև «Բարսելոնան»,- վստահեցնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրը հիմնվում է ֆուտբոլիստի որդու՝ Ալոնսիտոյի խոսքերի վրա, ով Youtube-յան իր տեսաբլոգում պատմել է հոր հնարավոր տեղափոխության մասին:

Ալոնսիտոն հայտնել է, որ Վիդալը կարող է տեղափոխվել «Ինտեր» կամ «Բարսելոնա»:

Հաղորդվում է, որ «Բարսելոնան» իրոք դիտարկում է Վիդալի ձեռքբերման տարբերակը, որը կարող է փոխարինել թիմը լքած Պաուլինյոյին: Վերջինս Աշխարհի 2018թ. առաջնության ընթացքում հայտնել էր, որ վերադառնալու է Չինաստան:

Չիլիացին դժվար թե շարունակի կարիերան Մյունխենում, քանի որ ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը հույսեր չի կապում նրա հետ: «Բավարիան» չիլիացու տրանսֆերի դիմաց պահանջում է 30 մլն եվրո:




Լրահոս