Վթարային ջրանջատում Արմավիրի և Արագածոտնի մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 3-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 4-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաք եւ Արշալույս, Ֆերիկ, Գեղակերտ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Խորոնք, Արտիմեդ, Շահումյան գյուղեր,

Արագածոտնի մարզի՝ Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ գյուղեր:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս