Ինչպես ձուկը ճիշտ պատրաստել. այն չի կարելի եփել ուժեղ եռացող ջրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձուկը շատ կարեւոր սպիտակուցային մթերք է:

Երեխաներին շատ օգտակար են հատկապես ձկից պատրաստված սուպերը:

Սննդային կարեւոր արժեք է ներկայացնում ձկան խավիարը:

Ինչպե՞ս ձուկը ճիշտ պատրաստել

Եթե ձուկը տապակելու եք կամ ֆարշ եք պատրաստելու, ապա պետք է օգտագործել միայն բուսական յուղ:

Աղալու կամ շոգեխաշելու համար ավելի հարմար է վերցնել մանր ձկներ, քանի որ դրանց ոսկորներն ավելի փափուկ են, ավելի լավ են ներծծվում մսի մեջ եւ արդյունքում՝ ուտեստն ավելի հյութալի է ստացվում:

Ձուկը չի կարելի եփել ուժեղ եռացող ջրում: Ձուկը շատ համեղ կստացվի, եթե այն նախապես թողնեք հետեւյալ բաղադրությունն ունեցող եփուկի մեջ. 20գ մանր կտրատած գազարը, 20գ մանր կտրատած սոխը, 10-ական գրամ մաղադանոսն ու նեխուրը, աղը, 3-4 դափնու տերեւը, մոտավորապես 8-10 գնդիկավոր պղպեղը եռացնել 1 լիտր սառը ջրում 10-15 րոպե:




Լրահոս