ԵԿՄ-ում կրքերը չեն հանդարտվում. Կոռնիձորի Արոն պատվիրակներ է փնտրում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵԿՄ-ում կրքերը չեն հանդարտվում: Պատճառը կառույցի նոր նախագահի ընտրության հարցն է, որն էլ ազատամարտիկներին մի քանի թեւերի է բաժանել: Ինչպես հայտնի է, սեպտեմբերին կայանալիք արտահերթ համագումարում ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրելու են Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանի թեկնածությունը:  Սակայն ԵԿՄ-ից անջատված ազատամարտիկների 18 հասարակական կազմակերպություն ԵԿՄ նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանին: Միայն թե Խուդավերդյանին կարող են առաջադրել համագումարի պատվիրակները: Եւ այս օրերին, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Խուդավերդյանի հանդիպումները ԵԿՄ-ականների հետ հենց այդ նպատակն է հետապնդում: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս ՈՒլիխանյանին, որն էլ ասաց, թե իրենք պատրաստվում են արտահերթ համագումարին եւ մյուս թեւի աշխատանքներին էլ չեն խոչընդոտում»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս