Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Ալաշկերտը» մրցեց «Սուտյեսկայի» հետ: Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր երևանյան ակումբի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Միակ գոլը խփել էր Մլադեն Զելկովիչը:
Խաղում գոլ այդպես էլ չգրանցվեց՝ 0:0: «Ալաշկերտը» երկու խաղերի արդյունքում հաղթում է 1:0 հաշվով ու դուրս գալիս ԵԼ-ի որակավորման երրորդ փուլ, որտեղ մրցակիցը կլինի ռումինական «Կլուժը»:
«Ալաշկերտը» դառնում է հայկական ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ ակումբը, որը նվաճում է եվրագավաթների որակավորման երրորդ փուլի ուղեգիր: Հուլիսի 31-ին նման նվաճման հասել էր Երևանի «Փյունիկը»: