ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անձամբ ես եմ զբաղվելու, որովհետև կան մարդիկ, որ անում են` չի երևում». ԲՀԿ-ն պատասխանում է Գևորգ Պետրոսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Երեկվանից իմ գործընկեր լրագրողները օբյեկտիվ հարց են ուղղում ինձ` կապված «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի երեկ տարածած հայտարարության հետ։ Յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր խղճի եւ իր քայլերի համար, եւ մեր կողմից որեւէ այլ գնահատական չի հնչելու։ Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայացրած որոշմանը, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ապա ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում քվեարկությունը եղել է բաց եւ հրապարակային, եւ ԲՀԿ քաղաքական խորհուրդը միաձայն առաջադրել ու պաշտպանել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։ Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է։ Մեր քաղաքական թիմը միակամ, համախմբված պատրաստվում է ավագանու առաջիկա ընտրություններին եւ մեկ մարդու կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել։

Կից` կցում եմ ԲՀԿ քաղաքական խորհրդում տեղի ունեցած քվեարկության տեսանյութը»։

Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը քննադատել էր այն հանգամանքը, որ ընտրվել է Նաիրա Զոհրաբյանը` ասելով, որ եթե ամեն ինչ նրա շուրջ է պտտվում, ապա ինքն այդտեղ անելու բան չունի:




Լրահոս