Ազգային պատկերասրահում հայտնաբերված չարաշահումների եւ մշակույթի ոլորտում առկա այլ խնդիրների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ:
-Ձեր պաշտոնավարման սկզբում Դուք նշել էիք, որ պարտքով եք աշխատում, քանի որ բավական մեծ գումար նախարարության բյուջեից արդեն իսկ ծախսված է: Հիմա ինչպե՞ս եք աշխատում, եւ որքա՞ն պարտք է կուտակվել:
-Գերածախս էր տեղի ունեցել, եւ այս կտրվածքով փորձել ենքորոշ չափով կարգավորել խնայողությունների եւ գերակայությունների առումով: Այն ծրագրերը, որ նախատեսված են եղել, բոլորն իրականացրել ենք, իսկ որոնք նախատեսված չեն եղել, փորձել ենք տվյալ անձանց հետ վերանայել նախահաշիվները եւ ըստ այդմ փորձել բալանսի բերել:
-Իսկ այս եւ այլ խնդիրների համար ո՞վ է պատասխանատվություն կրելու:
-Նման դեպքերի հետ կապված խնդիրը միայն սխալ պլանավորումն է: Դա որեւէ քրեական հետապնդման արժանի գործընթաց չէ: Այստեղ խմբավորել, դասակարգել է պետք:
-Դուք հանձնարարե՞լ եք նախարարության ներսումստուգումներ կատարել:
-Նախարարության աուդիտի բաժնում կա 2 աշխատող: Բաժինը պատասխանատու է թե՛ նախարարության ստուգման, թե՛ արտաքին կառույցների, մասնավորապես` 70 ՊՈԱԿ-ների համար: Ֆիզիկապես բաժինը չի հասցնում նման հանձնարարականների հետ կապված գործընթաց ծավալել: Եվ երկրորդը. այն վարչությունը, որպետք է նախարարության ներսում իրականացնի ստուգումը, գործել է նաեւ նախորդ կառավարությունների պարագայում: Եվ այս դեպքում իմ մոտեցումն այն է, որ հնարավոր է ոչ օբյեկտիվ քննություն անցկացնել: Այդ է պատճառը, որ համապատասխան մարմիններին դիմել ենք, որպեսզի մենք նույնպես հերթագրվենք եւ առաջին իսկ հնարավորության դեպքում մեզ մոտ` որոշ ոլորտներում, կատարվի պրոֆեսիոնալ քննություն:
-Եթե Արմեն Ամիրյանին եւ նրանից առաջ պաշտոնավարած Հասմիկ Պողոսյանին առնչվող չարաշահումներ բացահայտվեն, Դուք ինչպե՞ս եք վարվելու:
-Բնականաբար, եթե իրավապահ մարմինները հայտնաբերեն չարաշահումներ, եւ պատասխանատուներ լինեն, այդ թվում` Ձեր նշած անձինք, նրանք պատասխանատու են օրենքի առջեւ: Այդտեղ որեւէ մեկը խոչընդոտ հանդիսանալ չի կարող, եւ չպետք է խոչընդոտի: Արդարության եւ օրինականության վերականգնման համար բոլորս հավասարաչափ պատասխանատու ենք:
-Իսկ եթե փորձեն Ձեզ դիմել, խնդրել:
-Նման բան տեղի ունենալ չի կարող: Ես որեւէ գերատեսչության, որեւէ լիազոր մարմնի աշխատանքներին խոչընդոտելու եւ միջամտելու իրավունք չունեմ եւ որեւէ մեկսչենք կարող մեկսմյուսի լիազորությունների վրա վերահսկողություն սահմանել:
Մերի Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները`ArmLur.am-ի տեսանյութում: