Երևանի քաղաքապետարանում կյանքը կանգ է առել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարոն Մարգարյանի` քաղաքապետի պաշտոնից հեռանալուց հետո Երեւանի քաղաքապետարանում կյանքը կարծես թե կանգ է առել: Եւ աշխատանքային այս անորոշությունը ոչ միայն քաղաքապետարանում է, այլեւ վարչական շրջաններում: Բանն այն է, որ քաղաքապետի հրաժարականից հետո որոշ վարչությունների պետերի, աշխատողների ճակատագրերը անհայտ են մնացել. չի բացառվում, որ առաջիկայում նրանք եւս հրաժեշտ տան իրենց պաշտոններին

: Առիթից օգտվելով` նրանք այս ընթացքում պարապուրդի են մատնված եւ գրեթե չեն զբաղվում քաղաքի խնդիրներով: Հենց միայն աղբահանության խնդիրը, որի մասին երեւանցիները մեկ ամսից ավելի է, ինչ բարձրաձայնում են: Սակայն քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասրակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, արձագանքեց. «Նման բան չկա: Ամեն ինչ կարգին է: Քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատողները իրենց բնականոն հունով աշխատում են»:




Լրահոս