Մանվել Գրիգորյանի անվտագությունը վտանգվա՞ծ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեսակետ կա, որ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործում հիմնական մեղավորը նրա կինն է՝ գնդապետ Նազիկ Ամիրյանը, ում ցուցումով էլ յուրացվել էր զինվորի համար հատկացված սննդամթերքը: Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյոք չարաշահումների հետեւում կանգնա՞ծ է Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, փաստաբանը նշեց. «Ես տղամարդ եմ եւ բացակայող կանանց մասին կարծիք չեմ հայտնում` անկախ նրանից` դա քրեական գործի հետ կապ ունի, թե ոչ:

Երկրորդը` ասեմ, որ դրանք հերյուրանքներ են: Ինչպես Մանվել Գրիգորյանը չի ընդունում իր մեղքը, նույն ձեւով էլ Նազիկ Ամիրյանը չի ընդունում իր մեղքը»: Իսկ արդյոք զինվորին հատկացված սնունդը յուրացնելու մեջ մեղադրվող Գրիգորյանն ազատ արձակվելու դեպքում անվտանգության հետ կապված խնդիրներ չի՞ ունենա՝ հաշվի առնելով հասարակական տրամադրությունները, Արսեն Մկրտչյանը նշեց. «Չեմ կարծում: Մենք այսօր մի երկրում ենք ապրում, որտեղ, փառքդ շատ, օրենքը վերականգնվել է, կարգուկանոնը կա, կան իրավապահ մարմիններ, որոնք վերահսկում են իրադրությունը, եւ ոչ միայն Մանվել Գրիգորյանը, այլեւ ցանկացած ՀՀ քաղաքացի կարող է իրեն ազատ զգալ ՀՀ տարածքում»:




Լրահոս