Օգոստոսին ամենաշոգ վայրերում +40․․․+41 աստիճան սպասվում է ընդամենը 2-3 օր. Գագիկ Սուրենյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ օգոստոս ամսին հանրապետության տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։

Եթե հուլիս ամսին հանրապետության ամենաշոգ հատվածներում (Արարատ, Արմավիր, Երևան) +40․․․+42 աստիճան գրանցվել է մոտ 14-15օր, ապա օգոստոս ամսին ըստ կանխատեսումների հանրապետության ամենաշոգ վայրերում +40․․․+41 աստիճան սպասվում է ընդամենը 2-3 օր:




Լրահոս