Դերասանուհի Ելենա Ստեպանենկոն ամուսնու՝ հումորիստ Եվգենի Պետրոսյանի հետ համատեղ ձեռք բերված գույքի բաժանման հայց է ներկայացրել դատարան: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Ամուսինների համատեղ կյանքում ձեռք բերած գույքի բաժանման հայցը ներկայացրել է կինը՝ Ստեպանենկոն. այն կքննվի օգոստոսի 6-ին: Եվգենի Պետրոսյանը նշել է, որ իրեն հայցի մասին ոչինչ հայտնի չէ:
«Ես նման բան չեմ լսել: Դա, ինչպես երևում է, ինչ-որ թյուրիմացություն է»,- հայտարարել է Պետրոսյանը:
Նա նաև հրաժարվել է մեկնաբանել իր և Ստեպանենկոյի ամուսնալուծությունը: