Հայաստանը մինչև ժամկետի ավարտը պետք է շարունակի նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Այս պահին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության հարց չի քննարկվել, սակայն Հայաստանը պետք է շարունակի նախագահությունը մինչև ժամկետի ավարտը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Տոնոյանը` անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովին փոխարինելու թեկնածության վերաբերյալ հարցին:
Հայաստանը մինչև ժամկետի ավարտը պետք է շարունակի նախագահությունը ՀԱՊԿ- ում. Դավիթ Տոնոյան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ