
«Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Սերգեյ Կյուրեղյանի և Տիգրան Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց: Նրանց համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանն ու Սերգեյ Բագրատյանը, ովքեր ևս դատարանում էին:
Նշենք, որ մինչ այս խմբավորման այլ անդամներ ևս ազատ էին արձակվել` տարբեր պատգամավորների անձնական երաշխավորությամբ: