ՔՊ գրասենյակները չունեն ղեկավարներ, այլ ունեն միայն գրասենյակի պատասխանատուներ. կուսակցությունը պարզաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ նախկինում «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ հանդիսացող Միքայել Առուշանյանը նաև երկար տարիներ աշխատել է ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու դիմում է ներկայացրել: Մենք նաև գրել էինք, որ նա կարող է զբաղվել կուսակցության` Նորք-Մարաշում գտնվող գրասենյակի հարցերով: Սակայն ՔՊ-ում դեռևս չեն շտապում նրան այդ կուսակցության անդամ համարել:
Մասնավորապես, կուսակցությունը պարզաբանում է ուղարկել, որում ասվում է. ««Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված տեղեկատվությունը, համաձայն որի Միքայել Առուշանյանը հանդիսանում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ չի համապատասխանում իրականությունը։
ՔՊ գրասենյակները չունեն ղեկավարներ, այլ ունեն միայն գրասենյակի պատասխանատուներ, ովքեր նույնպես նշանակվում են ՔՊ վարչության կողմից, որոնք պարտադիր պետք է լինեն ՔՊ անդամներ։ Այս հանգամանքի ուժով ևս մեկ անդամ ապացուցվում է Միքայել Առուշանյանի ՔՊ անդամ չլինելը և որևէ գրասենյակ ղեկավարելու տեղեկատվության իրականությանը չհամապատասխանելու փաստը»:
Հ.Գ. Հետաքրքիր է սակայն, որ Միքայել Առուշանյանն ինքն  է մեզ հետ զրույցում նշել ՔՊ-ին անդամագրվելու մասին:




Լրահոս